«Վեսթ Հեմ Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը դուրս է եկել կարանտինից, հայտնում է Sky Sports-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, լոնդոնյան թիմի գլխավոր մարզչի մոտ կորոնավիրուսի վարակման ախտանշաններ չկան: Ավելի վաղ Մոյեսը որոշել էր ինքնամեկուսանալ՝ «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետայի հետ շփումից հետո: Արտետայի մոտ կորոնավիրուսը հաստատվել էր:
Հիշեցնենք՝ «Արսենալը» մարտի 7-ին հաղթել է «Վեսթ Հեմին» (1:0) ԱՊԼ-ի 28-րդ տուրի խաղում: Ավելի վաղ հաղորդվում էր, որ կորոնավիրուսի տարածման հետ կապված ԱՊԼ-ի ընթացիկ խաղարկությունը դադարեցվել է մինչև ապրիլի 4-ը: