Էմերի. Արսենալի համար Եվրոպա լիգան շատ լուրջ մոտիվացիա է

13:17 02.05.2019

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին խոսել է Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ փուլի՝ «Վալենսիայի» հետ դիմակայության կարևորության մասին:

«Այս մրցաշարում մենք մեծ նպատակներ և լուրջ մոտիվացիա ունենք: Սա կիսաեզրափակիչ հանդիպում է, նշանակում է՝ անչափ բարդ է լինելու: Դեռևս մրցաշրջանի մեկնարկում հասկանում էինք, որ Պրեմիեր լիգայի լավագույն քառյակում հայտնվելը բարդ է լինելու: Մենք շարունակում ենք պայքարել Պրեմիեր լիգայում, սակայն չենք ցանկանում անընդհատ նայել մրցաշարային աղյուսակին: Իսկ ահա Եվրոպա լիգան շատ մեծ մոտիվացիա է»,- Էմերիի խոսքը մեջբերել է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

«Արսենալ»-«Վալենսիա» առաջին կիսաեզրափակիչը կայանալու է այսօր և մեկնարկելու է Երևանի ժամանակով 23:00-ին: Կիսաեզրափակիչ փուլի մյուս զույգը կազմել են «Այնտրախտը» և «Չելսին»:

Share |

Լրահոս

Loading...