Կասիլյասի գործակալը պատմել է, թե ինչպես է դարպասապահը սրտի կաթված ստացել

16:45 02.05.2019

«Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասի գործակալ Կառլոս Կուտրոպիան պատմել է, թե ինչպես է իսպանացին մարզման ժամանակ սրտի կաթված ստացել:

«Իկերը հագեցած մարզում ուներ երեքշաբթի և ևս մեկ մարզում՝ չորեքշաբի առավոտյան: Երկրորդ մարզման միջնամասում նա իրեն վատ զգաց, ցավում էին սիրտը, ձեռքերը, բերանը... Մենք անչափ շնորհակալ ենք «Պորտուի» բժշկական անձնակազմին, որ այդքան արագ արձագանքեցին և Իկերին հիվանդանոց տեղափոխեցին: Իկերը գիտակցությունը չի կորցրել: Նա իրեն վատ էր զգում, բայց չէր մտածում, որ դա սրտի կաթված է: Նա չէր գիտացում՝ ինչ է իր հետ կատարվում, և ամեն ինչ իմացավ միայն վիրահատությունից հետո: Նախկինում Իկերի մոտ չեն ախտորոշվել սրտի հետ կապված խնդիրներ: Նման բան նրա հետ առաջին անգամ էր լինում: Բոլորն ապշել են այս լուրից»,- Կուրտոպիայի խոսքը մեջբերել է Daily Mail-ը:

Այժմ 37-ամյա դարպասապահի կյանքին վտանգ չի սպառնում, սակայն, ամենայն հավանականությամբ, նա չի կարողանա շարունակել կարիերան:

Share |

Լրահոս

Loading...