Արսենալը քննադատել է Վալենսիայի երկրպագուներին` նացիստական ողջույնի համար

16:43 03.05.2019

Լոնդոնի «Արսենալում» մեկնաբանել են «Վալենսիայի» երկրպագուների պահվածքը ԵԼ-ի 1/2 եզրափակչի խաղի ավարտից հետո (3:1), որը կայացել է մայիսի 2-ին «Էմիրեյթս» մարզադաշտում:

Խաղից հետո մի խումբ իսպանացի երկրպագուներ օգտագործել են նացիստական ողջույնի ձևն, ինչպես նաև ռասիստական ժեստեր են ցուցադրել:«Վալենսիայի» երկրպագուները նաև անպարկեշտ ժեստեր են ցույց տվել «զինագործների» երկրպագուների ուղղությամբ:

«Մենք «Վալենսիայի» հետ աշխատում ենք այս միջադեպը պարզելու ուղղությամբ: Ակումբը միանգամայն դատապարտում է նման պահվածքը: Այսպիսի բաներին ֆուտբոլում ու ոչ էլ հասարակությունում, տեղ չկա:

Շարունակում ենք կոչ անել երկրպագուներին հայտնել տարատեսակ միջադեպերի մասին ու ցուցմունք տալ որպես վկաներ, որպեսզի մենք հետագա քայլեր ձեռնարկենք»,- «Արսենալի» հայտարարությունը մեջբերում է The Independent-ը:

Share |

Լրահոս

Loading...