ԵԼ. Լակազետ-Օբամեյանգ զույգը փայլում է. Արսենալը հաղթեց Վալենսիային (տեսանյութ)

00:58 03.05.2019

Լոնդոնի «Արսենալը» Եվրոպա լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում 3:1 հաշվով հաղթեց «Վալենսիային»: 

Հանդիպման հաշիվը բացվեց 11-րդ րոպեին: «Չղջիկների» կազմում գոլ խփեց Մուկտար Դյակաբին: 18-րդ րոպեին Ալեքսանդր Լակազետը հավասարեցրեց հաշիվը:

25-րդ րոպեին ֆրանսիացին դարձավ դուբլի հեղինակ՝ կրկնապատկելով «զինագործների» առավելությունը: Հանդիպման վերջնական հաշիվը ձևակերպեց Պյեր Էմերիկ Օբամեյանգը՝ 90-րդ րոպեին: 

Հայաստանի ընտրանու կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց խաղին՝ փոխարինման մտնելով 75-րդ րոպեին: 

Պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 9-ին:

Share |

Լրահոս

Loading...