Լիվերպուլի երկրպագուները ստորագրահավաք են սկսել` պահանջելով որակազրկել Մեսսիին

10:38 03.05.2019

«Լիվերպուլի» երկրպագուները գոհ չեն մնացել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի գործողություններից Չեմպիոնների լիգայի 1/2 եզրափակչի առաջին խաղում (0:3):

Change.org հայտնի կայքում մերսիսայդցիների երկրպագուները ստորագրահավաք են սկսել` պահանջելով որակազրկել արգենտինացուն Ֆաբինիոյի գլխին հարվածելու համար:

Այդ դրվագից հետո մրցավարը զգուշացրեց անգլիական թիմի ֆուտբոլիստին: Ստորագրահավաքին արդեն ավելի քան 2200 մարդ է մասնակցել: Մեսսին, հիշեցնենք, այդ խաղում դուբլ է ձևակերպել:

«Լիվերպուլ»-«Բարսելոնա» պատասխան խաղը կկայանա մայիսի 7-ին Լիվերպուլի «Էնֆիլդ» մարզադաշտում ու կմեկնարկի ժամը 23:00-ին: Մրցաշարի եզրափակչում այս զույգի հաղթողը կմրցի «Տոտենհեմ»-«Այաքս» զույգի հաղթողի հետ:

Ընթացիկ մրցաշրջանում Մեսսին ակումբային մակարդակում 46 հանդիպման է մասնակցել, դարձել է 48 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ: Նա գլխավորում է Պրիմերայի և Չեմպիոնների լիգայի ռմբարկուների ցանկերը:

Share |

Լրահոս

Loading...