Մեկ քայլով ավելի մոտ եզրափակչին. Մխիթարյանը` Վալենսայի նկատմամբ տարած հաղթանակի մասին

11:07 03.05.2019

Հայաստանի Ազգային հավաքականի ու «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է «Վալենսիայի» նկատմամբ տարած հաղթանակը Եվրոպա լիգայի 1/2 եզրափակչի առաջին խաղում:

«Զինագործները» մրցակցի հարկի տակ 3:1 հաշվով հաղթանակ տարան, իսկ Մխիթարյանը փոխարինման մտավ 75-րդ րոպեին ու բավականին լավ տեսք ուներ.

«Հաղթանակ առաջին խաղում ու մեկ քայլով ավելի մոտ ԵԼ-ի եզրափակչին:

Շնորհակալ ենք երկրպագուներին մեր կողքին լինելու համար»,- գրել է Մխիթարյանը սոցիալական ցանցի իր էջերում ու լուսանկար հրապարակել:

Share |

Լրահոս

Loading...