Բետիսը դիտարկում է Չավիին հրավիրելու տարբերակը

11:22 04.05.2019

Իսպանական «Բետիսը» դիտարկում է քաթարական «Ալ-Սադի» կիսապաշտպան Չավիին թիմ հրավիրելու տարբերակը: Իսպանացին մրցաշրջանի ավարտից հետո ավարտելու է ֆուտբոլիստի կարիերան ու դառնալու մարզիչ:

Անդալուզիական ակումբի ներկայիս գլխավոր մարզիչ Կիկե Սետյեն ամռանը լքելու է թիմը: Չավին արդեն սկսել է ՈւԵՖԱ-ի կողմից մարզչական արտոնագիր ստանալու դասընթացները:

Նախկինում խոսվում էր այն մասին, որ 39-ամյա իսպանացին մարզչական կարիերան կսկսի «Ալ-Սադում»:

Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Բետիսը» 35 տուրից հետո 10-րդ տեղում է:

Share |

Լրահոս

Loading...