Բորուսիան չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը (տեսանյութ)

22:35 04.05.2019

Բունդեսլիգայի 32-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղաց «Վերդերի» հետ՝ 2:2: 

Դորտմունդյան ակումբն առաջին խաղակեսում հաղթում էր 2:0 հաշվով:

Գոլով աչքի ընկան Կրիստիան Պուլիշիչն ու Պակո Ալկասերը: Երկրորդ խաղակեսի միջնամասում «Վերդերը» կարողացավ երկու գնդակով պատասխանել հյուրերին: Գոլ խփեցին Կևին Մյովալդն ու Կլաուդիո Պիսարոն: 

Այս խաղից հետո «Բորուսիան» 70 միավորով մնաց մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում: «Բավարիան» 74 միավոր ունի: 

Share |

Լրահոս

Loading...