Ֆուլհեմի հարձակվողը դարձել է Պրեմիեր լիգայի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը

22:07 04.05.2019

«Ֆուլհեմի» հարձակվող Հարվի Էլիոտը դարձել է Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։ Այս մասին հաղորդում է Opta վիճակագրական կայքը։

Անգլիայի Պրեմիեր լիգայի 37-րդ տուրի՝ «Վուլվերհեմփթոնի» հետ հանդիպման (0-1) 88-րդ րոպեին Էլիոտը 16 տարեկան 30 օրական հասակում փոխարինման դուրս եկավ։ Այս ցուցանիշով Էլիոտը շրջանցեց «Ֆուլհեմի» մեկ այլ ֆուտբոլիստի՝ Մետյու Բրիգսին, որը 2007 թվականի մայիսին Պրեմիեր լիգայում նորամուտը նշել էր 16 տարեկան 68 օրական հասակում։

Էլիոտը «Ֆուլհեմի» սան է։ Ընթացիկ մրցարջանում «Ֆուլհեմի» առաջին թիմի կազմում նա մասնակցել էր միայն Անգլիայի Լիգայի Գավաթի խաղարկության մեկ հանդիպման՝ խաղադաշտում անցկացնելով 9 րոպե։

Հիշեցնենք, որ «Ֆուլհեմն» արդեն դուրս է մնացել Պրեմիեր լիգայից և հաջորդ մրցաշրջանում հանդես է գալիս Չեմպիոնշիփում։ Պրեմիեր լիգայի վերջին տուրում «Ֆուլհեմը» խաղալու է «Նյուքասլ Յունայթեդի» հետ։

Share |

Լրահոս

Loading...