Դեպի Տոկիո-2020. Միհրան Հարությունյանը վերադառնում է մրցագորգ (տեսանյութ)

16:04 04.05.2019

Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանը վերադառնում է մրցագորգ:

Մարզիկը տեսանյութ է տեղադրել ու գրառում կատարել Facebook-ի իր պաշտոնական էջում.

«Մայիսի 17-ին Կրասնոդարում ես կրկին կվերադառնամ մրցագորգ, որպեսզի սկսեմ իմ ճանապարհը դեպի Տոկիո-2020 եւ վերցնեմ այն, ինչը պատկանում է ինձ»,- գրել է Հարությունյանը:

Հիշեցնենք, որ Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոնը որոշ ժամանակ դադարեցրել էր ըմբշամարտիկի կարիերան՝ զբաղվելով MMA-ում: Երկու անընդմեջ հաղթանակներից հետո Հարությունյանը կրկին որոշել է վերադառնալ մրցագորգ:

Share |

Լրահոս

Loading...