Հայտնի է՝ երբ Սերենա Ուիլյամսը կվերադառնա կորտ

18:55 04.05.2019

Grand Slam շարքի մրցաշարերի 23 տիտղոս ունեցող Սերենա Ուիլյամսը կորտ է վերադառնալու Հռոմի մրցաշարում, որը կայանալու է մայիսի 11-19-ը։

Մրցաշարի տնօրեն Սերժիո Պալմյերին հայտարարել է, որ 37-ամյա ամերիկուհին արդեն ընտրել է հյուրանոցի համարը և առաջիկա օրերին ժամանելու է Հռոմ։ Այս մասին հաղորդում է AP գործակալությունը։

Հիշեցնենք, որ մարտին Ուիլյամսը հիվանդության պատճառով հրաժարվեց պայքարից Ինդիան-Ուելսում, ապա վնասվածքի պատճառով չմասնակցեց Մայամիի մրցաշարին։ Նախքան այս մրցաշարերն Ուիլյամսը մասնակցել էր միայն Հոպմանի Գավաթին և Ավստրալիայի Բաց առաջնությանը, որի 1/4 եզրափակչում պարտվել էր Չեխիայի ներկայացուցիչ Կառոլինա Պլիշկովային՝ 4-6, 6-4, 5-7։

Հավելենք, որ Սերենա Ուիլյամսը Հռոմի մրցաշարում հաղթել է 2016 թվականին, իսկ 2017 և 2018 թվականներին այստեղ չեմպիոն է դարձել ուկրաինուհի Էլինա Սվիտոլինան։

Share |

Լրահոս

Loading...