Պորտուի ֆուտբոլիստներն ու երկրպագուներն ակցիա են իրականացրել՝ ի աջակցություն Կասիլյասի

10:40 05.05.2019

«Պորտուի» ֆուտբոլիստներն ու երկրպագուները Պրիմեյրայի 32-րդ տուրի՝ «Ավեշի» հետ խաղից առաջ (4:0) ակցիա են իրականացրել՝ ի աջակցություն իսպանացի դարպասապահ Իկեր Կասիլյասի:

Ֆուտբոլիստներն իսպանացուն քաջալերով տողերով շապիկներ են կրել, իսկ երկրպագուները դարպասպահի նկարով պաստառ են պարզել՝  առողջություն մաղթելով նրան:

Հիշեցնենք՝ մայիսի 1-ին, «Պորտուի» մարզման ժամանակ Կասիլյասը սրտի նոպա է ունեցել: Նրան տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներից մեկն ու վիրահատել: Իսպանացու կյանքին այժմ վտանգ չի սպառնում: 37-ամյա դարպասապահն, այդուհանդերձ, կարող է ավարտել կարիերան:

Share |

Լրահոս

Loading...