Օզիլ. Արսենալի ճակատագիրը Չելսիի ձեռքերում է

13:07 05.05.2019

«Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը նշել է, որ իր թիմը հույս ունի վերադառնալ ԱՊԼ-ի լավագույն  քառյակ.

«Մենք պետք է հույս ունենանք, որ «Չելսին» միավորներ կկորցնի, իսկ մենք կհաղթենք տնային խաղում: Եթե դա տեղի ունենա, մենք կվերադառնանք լավագույն քառյակ և կանենք ամեն ինչ, որպեսզի այնտեղ ամրապնդվենք: «Արսենալի» ճակատագիրը «Չելսիի» ձեռքերում է:

Մենք ցանկանում ենք մոտենալ լավագույններին, իսկ Չեմպիոնների լիգան կարող է մեզ տալ այդ հնարավորությունը: «Արսենալը» ցանկանում է դրսևորել իրեն, բայց ի սկզբանե պետք է անցնել որակավորումը: Սա շատ կարևոր է ոչ միայն ինձ, այլև՝ ամբողջ ակումբի համար:

Մենք չենք կարող բացատրել, թե ինչ տեղի ունեցավ վերջին խաղերում: Մենք արեցինք ամեն բան, որպեսզի բարձրանանք մրցաշարային աղյուսակում, բայց վերջն 3 խաղում մեր ծրագիրը չաշխատեք: Մենք շատ միավորներ կորցինք, նման բաներ լինում են ֆուտբոլում: Ամենակարևորն այն է, որ մենք միասնական լինենք ու դրական տրամադրվենք»,- Օզիլի խոսքերն է փոխանցում Goal-ը:

Share |

Լրահոս

Loading...