Կասիլյասը դուրս է գրվել հիվանդանոցից

19:39 06.05.2019

«Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը դուրս է գրվել հիվանդանոցից, հաղորդում է Mundo Deportivo-ն։

Հիշեցնենք՝ մայիսի 1-ին իսպանացին սրտի կաթված էր տարել:

Նրան տեղափոխել էին հիվանդանոց ու վիրահատության ենթարկել: Այժմ Իկերի կյանքին վտանգ չի սպառնում:

«Ապագայիս վերաբերյալ որոշում դեռ չեմ ընդունել։ Լավ է, որ այստեղ եմ գտնվում: Այժմ հանգստանալու ժամանակն է: Կարևոր չէ, թե այն որքան կտևի»,- ասել է Կասիլյասը։

Share |

Լրահոս

Loading...