Արթուր Ալեքսանյանի անվան նոր մարզադպրոց կկառուցվի, հինը՝ կվերանորոգվի

15:44 07.05.2019

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի՝ Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անվան նոր մարզադպրոց է կառուցվելու, իսկ հին մարզադպրոցը վերանորոգվելու է:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը: Նման որոշում կայացվել է Քաղաքաշինության կոմիտեի հետ բանակցությունների արդյունքում. 

«Եղել են հանդիպումներ, բանակցություններ, որոնց արդյունքում հանգել ենք այն եզրակացությանը, որ կառուցվելու է նոր մարզադպրոց, իսկ հետագայում վերանորոգվելու է հինը: Այդպես ենք որոշել, քանի որ մարզվող երեխաները շատ են: Նոր մարզադպրոցնում կլինեն ավագ տարիքի մարզիկները, հնում՝ փոքրերը»,- ասաց նախարարի պաշտոնակատարը՝ նշելով, որ երկու մարզադպրոցն էլ կկրի Արթուր Ալեքսանյանի անունը:

Գաբրիել Ղազարյանը նշեց, որ հին մարզադպորցը վերանորոգվելու է համայնքային բյուջեից, իսկ նոր մարզադպրոցի կառուցման համար նախատեսվում է 480 միլիոն դրամ.

«Նախահաշվարկային բոլոր աշխատանքները կատարված են: Պետք է իրատես լինենք՝ այս տարի չենք հասցնելու, սակայն մյուս տարվանից ներդրվելու են մարզադպրոցի կառուցման համար բոլոր միջոցները: Նոր մարզադպրոցը հնի մոտ չի լինելու, մի փոքր այլ տեղում կլինի: Մարզադպրոցի կառուցման համար կտրամադրվի մոտավորապես 480 միլիոն դրամ»,- ասաց Ղազարյանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Արթուր Ալեքսանյանի մարզադպրոցի խնդրին անդրադարձել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հրահանգելով խնդրի լուծման գործնական փուլի:

 

Աղբյուր` Armsport.am
Share |

Լրահոս

Loading...