Միլանը նվազագույն առավելությամբ հաղթեց Բոլոնիային (տեսանյութ)

00:29 07.05.2019

Իտալիայի Ա Սերիայի 35-րդ տուրում «Միլանը» սեփական հարկի տակ ընդունեց «Բոլոնիային»:

«Սան Սիրոյում»  կայացած խաղն ավարտվեց Գատուզոյի թիմի հաղթանակով՝ 2:1:

«Ռոսոներիների» կազմում հաշիվը 37-րդ րոպեին բացեց Սուսոն: 67-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց Բորինին:

73-րդ րոպեին հյուրերի կազմում միակ գոլը խփեց Մատիա Դեստրոն:

Հավելենք, որ միլանյան ակումբը 75-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստով: Կարմիր քարտի պատճառով խաղադաշտից հեռացվել էր Լուկաս Պակետան:

Մրցավարի ավելացրած 7-րդ րոպեին էլ կարմիր քարտ ստացավ Սանսոնեն:

Այս հաղթանակից հետո «Միլանը» 59 միավորով 5-րդ տեղում է: «Բոլոնիան» 37 միավորով 15-րդն է:

Share |

Լրահոս

Loading...