Օնանա․ Մարդիկ կարծում են, թե սևամորթ դարպասապահները հաճախ են սխալվում

20:30 07.05.2019

«Այաքսի» դարպասապահ Անդրե Օնանան նշել է, որ մարդկանց մոտ կարծիք է ձևավորվել, թե սևամորթ դարպասապահները հաճախ են սխալվում:

«Ես սևամորթ և սպիտակամորթ դարպասապահների միջև ոչ մի տարբերություն չեմ տեսնում: Ես նույնպես սխալվում եմ, ինչպես և մյուսները:

Բարձրակարգ սևամորթ դարպասապահներն այդքան էլ շատ չեն: Այդ պատճառով մարդկանց մոտ կարծիք է ձևավորվել, որ սևամորթ դարպասապահները հաճախ են սխալվում: Դա պետք է փոփոխել»,- Օնանայի խոսքն է մեջբերում BBC-ն:

23-ամյա Օնանան «Բարսելոնայի» սան է և պաշտպանում է «Այաքսի» գույները 2015 թվականից։ 

Share |

Լրահոս

Loading...