The Sun. Մխիթարյանը և Օզիլն Էմերիի «սև ցուցակում» են

14:14 08.05.2019

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին որոշել է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում լուրջ փոփոխություններ կատարել թիմի կազմում:

The Sun-ը հաղորդում է, որ Անգլիայի Պրեմիեր լիգայում անհաջող ելույթներից և առաջնության միջոցով Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկության ուղեգիր չնվաճելուց հետո Էմերին վերջնականապես որոշել է վաճառքի հանել որոշ ֆուտբոլիստների տրանսֆերներ:

Արդեն հայտնի է, որ լոնդոնյան ակումբի ղեկավարությունն ամառային տրանսֆերների համար Էմերիին մեծ գումար չի տրամադրելու, այդ իսկ պատճառով իսպանացի մասնագետը կբաժանվի մի քանի աստղային ֆուտբոլիստից: Էմերիի «սև ցուցակում» են հայտնվել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը և Մեսութ Օզիլը:

Այս ֆուտբոլիստները չեն արդարացնում Էմերիի սպասելիքները և ըստ մարզչի՝ արժանի չեն իրենց բարձր աշխատավարձներին: Օզիլը շաբաթական 350 հազար ֆունտ սթերլինգ է ստանում, Մխիթարյանը՝ 180 հազար: Էմերին հույս ունի, որ այս աստղային, բայց ոչ արդյունավետ ֆուտբոլիստների համար գնորդներ կգտնվեն:

The Sun-ը հիշեցնում է, որ Ունայ Էմերին բավականին վճռական է աստղային ֆուտբոլիստների հարցում. ավելի վաղ նա որոշել էր նոր պայմանագիր չառաջարկել Դենի Ուելբեքին և դեմ չի եղել Աարոն Ռեմսիի՝ «Յուվենտուս» տեղափոխությանը:

Share |

Լրահոս

Loading...