Կլոպը պատմել է, թե ինչ է ասել Լիվերպուլի ֆուտբոլիստներին Բարսելոնայի հետ խաղից առաջ

01:54 08.05.2019

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է իր թիմի՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալը:

Կիսաեզրափակչի պատասխան խաղում մերսիսայդցիները 4:0 հաշվով հաղթանակ են տարել «Բարսելոնայի» նկատմամբ: Առաջին խաղում ավելի ուժեղ էին գտնվել կապտանռնագույնները՝ 3:0 հաշվով առավելության հասնելով:

«Օհ այս խաղը, այս ելույթը... Տղաներին խաղից առաջ ասացի. «Բարսելոնայի» արգելքը հաղթահարելն անհնար է, բայց քանի որ սա դուք եք, մենք շանս ունենք»:

Իմ կյանքում շատ խաղեր են եղել, բայց այպիսի շատ խաղեր չեմ հիշի: Քեզ դիմակայում է թոփ-թիմ, դու չես կարող գոլ բաց թողնել, պետք է միայն խփել: Հաղթելն արդեն իսկ դժվար է, իսկ «չոր» հաշվով հաղթանակը... Չգիտեմ, թե տղաներն ինչպես սա արեցին»,- Կլոպի խոսքերն է փոխանցում BT Sport-ը:

Share |

Լրահոս