ՉԼ․ Անսպառ հավատ․ Լիվերպուլը հրաշք գործեց Էնֆիլդում և դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

00:56 08.05.2019

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում «Լիվերպուլը» «Էնֆիլդ» մարզադաշտում ընդունեց «Բարսելոնային»։

«Մերսիսայդցիները» մեծ կամք դրսևորեցին և կարողացան ջախջախիչ հաշվով հաղթանակ տանել «կապտանռնագույնների» նկատմամբ՝ 4:0:

Հանդիպման հաշիվը բացվեց արդեն 7-րդ րոպեին: Գոլով աչքի ընկավ Դիվոկ Օրիգին։ Դուբլ ձևակերպեց Ջորջինյո Վեյնալդումը՝ գոլ խփելով 54-րդ և 56-րդ րոպեներին համապատասխանաբար:

Վերջնական հաշիվը ձևակերպեց Օրիգին՝ 79-րդ րոպեին: Հիշեցնենք, որ առաջին խաղում «կապտանռնագույնները» հաղթել էին մրցակցին 3:0 հաշվով:

Եզրափակիչը կկայանա հունիսի 1-ին: Մրցաշարի եզրափակչում «Լիվերպուլը» կմրցի «Տոտենհեմ»-«Այաքս» զույգի հաղթողի հետ:

Share |

Լրահոս

Loading...