Բարսելոնայի ֆուտբոլիստները մեկնել են օդանավակայան՝ չսպասելով Մեսսիին

15:45 08.05.2019

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի՝ «Լիվերպուլի» հետ պատասխան հանդիպումից հետո ստիպված է եղել երկար ժամանակ մնալ «Էնֆիլդ Ռոուդում»:

Metro-ն հաղորդում է, որ Մեսսին այնքան երկար է անցել դոպինգ-թեստը, որ թիմակիցներն ու կատալոնական ակումբի անձնակազմը որոշել են չսպասել արգենտինացուն և առանց նրա են մեկնել օդանավակայան: Հաղորդվում է, որ Մեսսին խաղից միայն 2 ժամ հետո է հեռացել «Էնֆիլդից», նրան անհատապես են ճանապարհել օդանավակայան:

Հիշեցնենք, որ կատալոնացիների հետ դիմակայության առաջին խաղում «Լիվերպուլը» պարտվել էր 0-3 հաշվով, սակայն պատասխան խաղում հաղթեց 4-0 հաշվով և դուրս եկավ եզրափակիչ: Հունիսի 1-ին, Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում կայանալիք եզրափակչում «Լիվերպուլը» խաղալու է «Այաքս»-«Տոտենհեմ» դիմակայության հաղթողի հետ:

Share |

Լրահոս

Loading...