Մոուրինյուն՝ Լիվերպուլի քամբեքի մասին. Այս ռեմոնտադան մեկ անուն ունի՝ Յուրգեն

15:30 08.05.2019

Պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլում «Լիվերպուլի» անհավանական քամբեքի մասին:

«Բարսելոնայի» հետ դիմակայության առաջին խաղում Յուրգեն Կլոպի թիմը պարտվել էր 0-3 հաշվով, սակայն «Էնֆիլդում» 4-0 հաշվով հաղթանակ տոնեց և դուրս եկավ եզրափակիչ:

«Ո՛չ, ո՛չ, ես «Լիվերպուլից» նման բան չէի սպասում: Միայն ասում էի, որ անհնարինը հնարավոր է: Ասում էի, որ «Էնֆիլդն» այն վայրերից, որտեղ կարող են անհնարինը հնարավոր դարձնել: Բայց պետք է նկատել, որ այս ռեմոնտադան մեկ անուն ունի՝ Յուրգեն:

Հարցը ոչ թե մարտավարությունն է, այլ խաղային մտածողությունը, բնավորությունը, սիրտը և թիմային հիանալի հարաբերությունները: Ռիսկ կար, որ «Լիվերպուլն» այս ֆանտաստիկ մրցաշրջանում ոչինչ չի նվաճի, սակայն այժմ կա Չեմպիոնների լիգայում հաղթելու հավանականություն: Կարծում եմ՝ Յուրգենն արժանի է դրան»,- ասել է Մոուրինյուն beIN Sports-ը:

Share |

Լրահոս

Loading...