Երկու պայման և Նեյմարը ձերն է. Հայտնի է, որ դեպքում բրազիլացին կտեղափոխվի Ռեալ

15:29 08.05.2019

ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»:

Այս մասին հայտնում է AS-ը` հղում կատարելով Sport Bild-ին:

Ֆրանսիական ակումբը պատրաստ է վաճառել իր հարձակվողին, եթե տրանսֆերի համար ստանա 350 մլն եվրո, ինչպես նաև Խամես Ռոդրիգեսի տրանսֆերային իրավունքները: Կոլումբիացին, որը վարձավճարով խաղում է «Բավարիայում», իր թիմակիցներին արդեն հայտնել է, որ տեղափոխվում է փարիզյան ակումբ: 

Նեյմարի՝ «Ռեալ» տեղափոխությանը կարող է խանգարել «Բավարիան», եթե որոշի օգտվել Խամեսի տրանսֆերը գնելու առաջնային իրավունքից: Սակայն մյունխենյան ակումբը կարող է հրաժարվել այդ մտքից, քանի որ թիմի գլխավոր մարզիչ Նիկո Կովաչն այնքան էլ լավ հարաբերությունների մեջ չէ Խամեսի հետ:

Share |

Լրահոս

Loading...