Այաքսի մահմեդական ֆուտբոլիստները սպասել են Տոտենհեմի հետ խաղի 24-րդ րոպեին, որպեսզի ինչ-որ բան ուտեն

12:31 09.05.2019

«Այաքսի» կիսապաշտպաններ Նուսայր Մազրաուին ու Հակիմ Զիեշը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Տոտենհեմի» հետ պատասխան խաղում սպասել են 24-րդ րոպեին, որպեսզի ինչ-որ բան ուտեն անմիջապես խաղադաշտում:

Հոլանդական ակումբի մարոկկացի ֆուտբոլիստները պահում են Ռամադան սուրբ ամսվա պահքը, որի ընթացքում մահմեդականները հրաժարվում են ուտելիքից և խմիչքից՝ լուսաբացից մինչև մայրամուտն ընկած ժամանակահատվածում:

Հիշեցնենք՝ հանդիպումը կայացել է Ամստերդամի «Յոհան Կրույք Արենա» մարզադաշտում ու ավարտվել լոնդոնյան թիմի՝ 3:2 հաշվով հաղթանակով:

Թիմերի միջև Լոնդոնում կայացած առաջին խաղում «Այաքսը» նվազագույն հաշվով հաղթանակ էր տարել: Այսպիսով, երկու խաղի արդյունքում ՉԼ-ի եզրափակիչ է դուրս եկել «Տոտենհեմը»:   

Share |

Լրահոս