Էմերի. Առաջին խաղի արդյունքը ոչինչ չի փոխել. Վալենսիայի հետ շանսերը 50/50 են

14:39 09.05.2019

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին կիսվել է Եվրոպա լիգայի կիսաեզրափակչի՝ «Վալենսիայի» հետ պատասխան խաղից ունեցած սպասելիքներով: Առաջին խաղում անգլիական թիմը սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթանակ է տարել.

«Մեր մոտիվացիան նույնն է, ինչ առաջին խաղից առաջ: Շանսերն առաջվա պես 50/50 են, ու առաջին խաղի արդյունքը ոչինչ չի փոխել: Մեզ շատ բարդ հանդիպում է սպասվում: «Արսենալը» կմտածի հաղթանակի մասին: Իսկ հաղթելու համար մեզ գոլ է պետք: Դիմակայելու ենք լավ կազմակերպված թիմի՝ հուսալի պաշտպանությամբ, սակայն գոլ խփելն անհրաժեշտ է: «Վալենսիայի» հարձակման գծում շատ բարձրակարգ խաղացողներ կան :

Մրցակցի կազմում կան խաղացողներ, ովքեր ամենայն հավանականությամբ կարող են գոլ խփել: Մեք պետք է լավ խաղանք պաշտպանությունում ու օգտվենք մեր շանսերից, բայց կարևորն այն է, թե մենք ինչ տեսք կունենանք դաշտում:

90 րոպեն կարող է շատ երկար տևել, և մենք պետք է պատշաճ տեսք ունենանք ու որակյալ խաղ անցկացնենք: Ցանկանում եմ հաճույք ստանալ խաղից: Ցանկացած մարզիչ ու ցանկացած խաղացող ցանկանում է նման խաղերի մասնակից դառնալ»,- ասել է Էմերին ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի հետ զրույցում:

«Վալենսիա»-«Արսենալ» հանդիպումը կկայանա այսօր ու կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

Share |

Լրահոս

Loading...