Մոուրան չի կարողացել զսպել արցունքները, երբ լսել է մեկնաբանների արձագանքն իր գոլին

13:03 09.05.2019

«Տոտենհեմի» կիսապաշտպան Լուկաս Մոուրան Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Այաքսի» հետ պատասխան խաղում տարած հաղթանակից հետո (3:2) դիտել է իր հաղթական գոլի տեսանյութը:

Բրազիլացին այդ խաղում հեթ-տրիկ է ձևակերպել, իսկ լրագրողները խաղից հետո ֆուտբոլիստին խնդրել են դիտել, թե ինչպես են արձագանքել 90+5-րդ րոպեին իր խփած գոլին բրազիլացի մեկնաբանները:

Դիտելով տեսանյութը՝ Մոուրան չի կարողացել զսպել արցունքները.

Share |

Լրահոս