Վեյնալդումն ու Մոուրան ՉԼ-ի՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդների թվում

10:38 09.05.2019

ՈւԵՖԱ-ն իր պաշտոնական կայքում ներկայացրել է այն 4 ֆուտբոլիստին, ովքեր հավակնում են Չեմպիոնների լիգայի՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը:

Հավակնորդների թվում են «Լիվերպուլի» ֆուտբոլիստներ Ժորժինյո Վեյնալդումն ու Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը, ինչպես նաև  «Տոտենհեմի» կիսապաշտպաններ Լուկաս Մոուրան և Մուսա Սիսոկոն:

Վեյնալդումի դուբլն ու Ալեքսանդր-Առնոլդի գոլային փոխանցումը «Լիվերպուլին» տնային հաղթանակ են պարգևել  «Բարսելոնայի» նկատմամբ, իսկ Մոուրայի հեթ-տրիկն ու Սիսոկոյի փոխանցումների 84% ճշգրտությունը «Տոտենհեմին» թույլ են տվել հյուրընկալվելիս հաղթել «Այաքսին» (3:2):

«Լիվերպուլն» ու «Տոտենհեմը» կմրցեն Չեմպիոնների լիգայի 2018/19 խաղարկության եզրափակչում: Հանդիպումը կկայանա հունիսի 1-ին Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում ու կմեկնարկի ժամը 23:00-ին:

Share |

Լրահոս

Loading...