Պոչետինո. Տոտենհեմի բոլոր ֆուտբոլիստները հերոսներ են, իսկ Մոուրան՝ սուպերհերոս

02:09 09.05.2019

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մեկնաբանել է իր թիմի հաղթանակը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Այաքսի» հետ խաղում (3:2) և ՉԼ-ի եզրափակիչ դուրս գալը.

«Ես դեռ դժվարանում եմ խոսել: Հիանալի զգացողութjուններ ունեմ, շնորհակալ եմ ֆուտբոլին: Իմ ֆուտբոլիստները հերոսներ են. ես այդ մասին դեռ անցած տարի եմ ասել: Հանդիպման երկրորդ կեսում նրանք զարմանալի խաղ ցուցադրեցին:

Շնորհակալ եմ ֆուտբոլին. նման էմոցիաներ մեկ այլ տեղում հնարավոր չէ ապրել: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր հավատում էին մեզ: Բառերով դժվարանում եմ նկարագրել զգացողություններս:

Մենք ցույց տվեցինք, որ սիրում ենք սպորտ և ֆուտբոլ: Այսօր ամեն ինչ հիանալի էր: Հաճելի էր այս խաղին հետևելը: Դժվար է մրցել այսպիսի բարձր մակարդակում: Ուրախ եմ, որ այս թիմի մարզիչն եմ: «Տոտենհեմի» բոլոր ֆուտբոլիստները հերոսներ են, իսկ Մոուրան՝ սուպերհերոս»,- Պոչետինոյի խոսքերն է փոխանցում BT Sport-ը:

Share |

Լրահոս

Loading...