Բարսելոնայում կադրային «ջարդ է» սկսվում

16:13 09.05.2019

«Բարսելոնան» մրցաշրջանի ավարտից հետո կարող է բաժանվել մի շարք ֆուտբոլիստներից, տեղեկացնում է As-ը:

Թիմից կհեռանան վարձակալական հիմունքներով հանդես եկող Ջեյսոն Մուրիլյոն և Կևին Պրինս Բոատենգը: Առաջինը կվերադառնա «Վալենսիա», իսկ մյուսը՝ «Սասուոլո»:

Կատալոնական ակումբը կլքի նաև Թոմաս Վերմալենը: Ակումբային գրանցումը մտադիր է փոխել նաև դարպասապահ Յասպեր Սիլեսենը, որի դիմաց «Բարսելոնան» պահանջում է 30 մլն եվրո:

Ակումբը փնտրում է կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի փոխարինողին: Նրան կվաճառեն 100 մլն եվրոյով:

Ակումբը կարող է լքել նաև պաշտպան Սամուել Ումտիտին: Նրան, ամենայն հավանականությամբ, կփոխարինի «Այաքսի» ավագը՝ Մաթեյս դե Լիգտը:

Ակումբը պատրաստ է վաճառել նաև Մալկոմին 35 մլն եվրոյի դիմաց:

Կիսապաշտպան Իվան Ռակիտիչն ամռանը կարող է տեղափոխվել այլ ակումբ: Ըստ Mundo Deportivo-ի՝ խորվաթը կարող է համալրել «Ինտերի» շարքերը:

Ռաֆինյա Ալկանտարայի ապագան նույնպես մշուշոտ է: «Արսենալը» դժվար թե թիմում պահի Դենիս Սուարեսին, իսկ վերջինս, ըստ ամենայնի, կլքի «կապտանռնագույնների» ճամբարը:

Share |

Լրահոս