L’Equipe-ն արտառոց գնահատական է տվել Մոուրայի խաղին

18:56 09.05.2019

Ֆրանսիական L’Equipe պարբերականը «Այաքս»-«Տոտենհեմ» խաղից հետո 10 բալով է գնահատել լոնդոնցիների կիսապաշտպան Լուկաս Մոուրայի խաղը:

Բրազիլացին հեթ-տրիկ էր ձևակերպել ու դուրս բերել իր թիմին Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: Սա 10-րդ դեպքն է, երբ L’Equipe-ը 10 բալով գնահատում է ինչ-որ ֆուտբոլիստի խաղ:

Հեղինակավոր պարբերականը լույս է տեսնում 1946 թվականից ու միայն 9 անգամ է թերթը 10 բալով գնահատել ֆուտբոլիստներից որևէ մեկի խաղը:

Այդ ցանկում երկու անգամ եղել է Լիոնել Մեսսին: Այս տարի 10 գնահատականն էր ստացել նաև Դուշան Տադիչը՝ «Ռեալ»-«Այաքս» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի խաղում:

Share |

Լրահոս

Loading...