Մոուրինյու․ Այաքսի խաղի մեջ միամտություն կար

15:40 09.05.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակչի՝ «Այաքս»-«Տոտենհեմ» (2:3) հանդիպման մասին:

««Այաքսը» շատ միամիտ էր խաղում: Թվում էր, թե նրանք խաղում Հոլանդիայի առաջնությունում և մրցում էին, օրինակ, «Վիտեսի» հետ: Նման էր նաև խմբային փուլի ինչ-որ խաղի:

Նրանք, իհարկե, արժանի են ճանաչման և իրենց փիլիսոփայության գնահատման: Սակայն ֆուտբոլը պայքար է, իսկ ճակատամարտերում մարտավարություն է պետք՝ հաղթանակ տանելու համար:

Երբեմն նույնիսկ պետք է հրաժարվել սեփական փիլիսոփայությունից: «Այաքսը» պետք է թաքցներ իր թույլ կողմերը երկրորդ խաղակեսում»,- պորտուգալացի մասնագետի խոսքն է մեջբերում beIN Sports-ը: 

Share |

Լրահոս

Loading...