Մենք այլևս բառեր չունենք․ Տոտենհեմն իրագործում է անհնարինը (տեսանյութ)

01:05 09.05.2019

Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում Ամստերդամի «Այաքսը» «Յոհան Կրոյֆ Արենա» մարզադաշտում ընդունեց Լոնդոնի «Տոտենհեմին»։

Խաղն ավարտվեց լոնդոնյան ակումբի հաղթանակով՝ 3։2։ Հանդիպման առաջին խաղակեսում հաղթում էին տանտերերը՝ 2:0 հաշվով: 5-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո գլխի հարվածով հաշիվը բացեց Մաթեյս դե Լիգտը:

35-րդ րոպեին գեղեցիկ գոլ խփեց Հաքիմ Զիեշը: Երկրորդ խաղակեսում «Տոտենհեմը» հավասարեցրեց հաշիվը՝ ի շնորհիվ Լուկաս Մոուրայի դուբլի: 

Խաղավերջում բրազիլացի կիսապաշտպանը խփեց նաև հաղթական գնդակը՝ դուրս բերելով լոնդոնյան թիմին մրցաշարի եզրափակիչ։

Այսպիսով, «Տոտենհեմը» մրցաշարի եզրափակչում մրցելու է «Լիվերպուլի» հետ: Հանդիպումը կայանալու է հունիսի 1-ին:

Share |

Լրահոս

Loading...