Հայտնի է՝ ով կարող է փոխարինել Վալվերդեին Բարսելոնայում

19:43 09.05.2019

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն կարող է լքել զբաղեցրած պաշտոնը մրցաշրջանի ավարտից հետո:

Իսպանացուն փոխարինելու հիմնական թեկնածուն Ռոնալդ Կումանն է: Այս մասին հայտնել է Jugones հաղորդման վարող Ժոզեպ Պեդրերոլը՝ La Sexta-ի եթերում:

Երկրորդ թեկնածուն «Այաքսի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագն է:

Կումանը 2018 թվականի փետրվարից գլխավորում է Հոլանդիայի հավաքականը:

Ինչպես գրում է ESPN-ը, Իսպանիայի Գավաթի եզրափակչից հետո՝ Մայիսի 25-ին,կատալոնացիների ղեկավարները պատրաստվում են քննարկել Վալվերդեի ապագան:

Share |

Լրահոս