Վան դեր Սար․ Դե Լիգտը կտեղափոխվի Անգլիա կամ Իսպանիա

15:18 09.05.2019

«Այաքսի» գլխավոր տնօրեն Էդվին վան դեր Սարը հայտարարել է, որ պաշտպան Մաթեյս դե Լիգտն ամռանը փոխելու է ակումբային գրանցումը:

«Այաքսի» գլխավոր տնօրեն Էդվին վան դեր Սարը հայտարարել է, որ պաշտպան Մաթեյս դե Լիգտն ամռանը փոխելու է ակումբային գրանցումը: «Կարծում եմ, որ դե Լիգտին մի քանի հանդիպում է մնացել «Այաքսի» կազմում:

Հուսով եմ՝ նա կլքի ակումբը մաժորային հնչողությամբ: Մաթեյսը մանկուց մեզ հետ է եղել: Նա կտեղափոխվի մեծագույն ակումբ: Ըստ իս՝ Անգլիա կամ Իսպանիա:

Գիտենք, որ թիմում շատ փոփոխություններ են լինելու, սակայն ցանկանում ենք պահպանել նվազագույնը մարզչական շտաբը»,- Վան դեր Սարի խոսքն է մեջբերում Sky Sport Italia-ն: 

 

Share |

Լրահոս

Loading...