Զիեշ. Տոտենհեմից կրած պարտության մեղավորը ես եմ

19:30 09.05.2019

«Այաքսի» կիսապաշտպան Հակիմ Զիեշը իրեն է մեղադրում «Տոտենհեմից» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում կրած պարտության համար (2:3).

«Ես պետք է ավելի շատ գոլ խփեի, քան մեկը: Դրվագներից մեկում գնդակը դիպավ դարպասաձողին, սակայն ես այլ գոլային պահեր նույնպես ունեի: Ես ինձ եմ մեղադրում: Այս պարտությունը ծանր հարված էր: Մեր լավագույն հանդիպումը չէր, սակայն պայքարում էինք: Ցավալի էր խաղավերջում գոլ բաց թողնելը»,- ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է De Telegraaf-ը:

Հիշեցնենք, որ Զիեշը խփել է իր թիմի երկրորդ գոլը, բայց հանդիպման ընթացքում ևս մի քանի անգամ կարող էր գրավել մրցակցի դարպասը:

Share |

Լրահոս

Loading...