Մենք դա կարող ենք. Մխիթարյանը ԵԼ-ի գավաթով ու հայկական եռագույնով լուսանկար է հրապարակել

23:00 10.05.2019

Հայաստանի Ազգային հավաքականի ու «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել Instagram-ի իր էջում՝ վերհիշելով 2017 թվականին Եվրոպա լիգայի Գավաթը նվաճելը:

Հիշեցնենք՝ այդ տարվա եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը», որտեղ հանդես էր գալիս Մխիթարյանը, 2:0 հաշվով հաղթեց «Այաքսին», իսկ Հենրիխը խփեց իր թիմի գոլերից մեկը:

«Մենք կարող ենք անել դա»,- գրել է Մխիթարյանը՝ հրապարակելով ԵԼ-ի Գավաթով ու ՀՀ դրոշով հայտնի լուսանկարը:

Հիշեցնենք՝ Մխիթարյանի ներկայիս թիմը՝ «Արսենալը», կխաղա Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկության եզրափակչում, որտեղ կմրցի Լոնդոնի «Չելսիի» հետ:

Հանդիպումը կկայանա մայիսի 29-ին Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում:

Share |

Լրահոս

Loading...