ԵԼ. Արսենալը հաղթեց Վալենսիային ու կմեկնի Բաքու. Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

00:53 10.05.2019

Եվրոպա լիգայի այս տարվա խաղարկությունում հայտնի դարձավ եզրափակչի առաջին մասնակիցը:

Լոնդոնի «Արսենալը» կիսաեզրափակիչ պատասխան խաղում մրցեց «Վալենսիայի» հետ: Առաջին խաղում Էմերիի թիմը հաղթել էր 3:1 հաշվով:

«Մեստալիայում» կայացած խաղը շատ գոլառատ ստացվեց: Հաշիվը բացեցին տանտերերը՝ Գամեյրոյի գոլի շնորհիվ: Հյուրերն առաջին կեսում Օբամեյանգի գոլի օգնությամբ հավասարեցրին հաշիվը:

Երկրորդ կեսում կողմերն ավելի գոլառատ ֆուտբոլ էին պատրաստել: 50-րդ րոպեին «զինագործները» Լակազետի գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ: 8 րոպե անց Գամեյրոն դուբլ ձևակերպեց՝ խփելով պատասխան գնդակը՝ 2:2:

Լոնդոնյան ակումբը, սակայն, համառ էր ու կարողացավ հաղթանակ կորզել: 69-րդ րոպեին Մեյթլենդ-Նայլսի փոխանցումից հետո Օբամեյանգն այս խաղում խփեց իր երկրորդ գոլը՝ 2:3, 89-րդ րոպեին էլ գաբոնցին նաև հեթ-տրիկ ձևակերպեց՝ փոխանցում ստանալով Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանից:

 

Հավելենք, որ մեր ընտրանու ֆուտբոլիստը հանդիպումը սկսեց պահեստայինների նստարանից՝ փոխարինման դուրս գալով 62-րդ րոպեին:

Ունայի Էմերիի թիմը դիմակայությունում հաղթում է ընդհանուր 7:3 հաշվով ու դուրս գալիս եզրափակիչ, որտեղ կմրցի «Չելսի»-«Այնտրախտ» զույգի հաղթողի հետ: Վճռորոշ հանդիպումը կայանալու է Բաքվի Օլիմպիական մարզադաշտում:

«Վալենսիա»-«Արսենալ»՝ 2:4

Գոլերը՝  Գամեյրո (11՛, 58) - Լակազետ (50'), Օբամեյանգ (17՛69՛88)

Share |

Լրահոս