Պաշտոնական․ Չելսին երկարաձգել է Դավիդ Լուիսի հետ պայմանագիրը

22:56 10.05.2019

«Չելսին» երկրաձգել է բրազիլացի պաշտպան Դավիդ Լուիսի հետ պայմանագիրը։

Լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ 32-ամյա պաշտպանի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը։

Լուիսը պայմանագրի երկարաձգման վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել․

«Շատ երջանիկ եմ, որ այստեղ եմ և կարիերաս այս ակումբում շարունակելու հնարավորություն եմ ստացել։ Սիրում եմ «Չելսին»։ Ես դեռ երիտասարդ ֆուտբոլիստի նպատակներ ունեմ։ Շարունակելու եմ տքնաջան աշխատել և փորձելու եմ թիմին օգնել նվաճել եվրագավաթը»,- ասել է Լուիսը։

Դավիդ Լուիսը 2011 թվականին է «Բենֆիկայից» տեղափոխվել «Չելսի»։ 2014 թվականին բրազիլացին տեղափոխվեց «Պարի Սեն Ժերմեն», սակայն երկու տարի անց կրկին վերադարձավ լոնդոնյան ակում, որի կազմում ընդհանուր առմամբ մասնակցել է 246 հանդիպման և դարձել է 18 գոլի հեղինակ։

Share |

Լրահոս

Loading...