ԵԼ․ Բաքվում կլինի անգլիական եզրափակիչ․ Չելսին ուժեղ էր Այնտրախտից (տեսանյութ)

01:58 10.05.2019

«Չելսին» դուրս եկավ Եվրոպա լիգայի 2018-19թթ․ խաղարկության եզրափակիչ՝ հաղթահարելով Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» արգելքը։

Կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում թիմերը հաղթողին չէին որոշել՝ խփելով մեկական գոլ՝ 1-1։ Նույն հաշիվը գրանցվեց նաև Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում կայացած հանդիպման հիմնական ժամանակում։ 28-րդ րոպեին լոնդոնյան թիմին առաջ մղեց Ռուբեն Լոֆտուս-Չիկը, իսկ երկրորդ կեսի մեկնարկում՝ 49-րդ րոպեին, Լուկա Յովիչը վերականգնեց հաշվի հավասարությունը։

Նախքան եզրափակիչ սուլիչը նոր գոլեր չարձանագրվեցին, և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։ Այստեղ ևս Մաուրիցիո Սարիի և Ադոլֆ Հյուտերի ֆուտբոլիստները գոլեր չխփեցին, և եզրափակչի ուղեգրի հարցը վճռվեց 11-մետրանոց հարվածաշարով․ լոնդոնյան թիմի ֆուտբոլիստներն ավելի դիպուկ էին՝ 4-3։

Մայիսի 29-ին, Բաքվում կայանալիք եզրափակիչ խաղում «Չելսին» մրցելու է «Արսենալի» հետ, որը պայքարից դուրս է թողել «Վալենսիային»։

Եվրոպա լիգա, կիսաեզրափակիչ փուլ, երկրորդ խաղ

«Չելսի»-«Այնտրախտ»՝ 1-1
Գոլերը՝ Լոֆտուս-Չիկ 28՛ - Յովիչ 49՛
Հետխաղյա 11-մետրանոցներ՝ 4-3

Share |

Լրահոս

Loading...