Մադրիդ․ Ջոկովիչն առանց պայքարի դուրս է եկել կիսաեզրափակիչ

16:49 10.05.2019

Խորվաթ թենիսիստ Մարին Չիլիչը, որը Մադրիդի «Մասթերս-1000» շարքի մրցաշարի 9-րդ ռակետն էր, այսօր հայտարարել է, որ դուրս է գալիս պայքարից։

Այսօր մրցաշարի քառորդ եզրափակչի շրջանակում Չիլիչը պետք է մրցեր աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչի հետ, սակայն արդյունքում վերջինս առանց պայքարի դուրս եկավ կիսաեզրափակիչ։

Եզրափակչի ուղեգրի համար սերբ թենիսիստը մրցելու է Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա, 4) - Դոմինիկ Տիմ (Ավստրիա, 5) զույգի հաղթողի հետ։

Հավելենք, որ 7 279 270 եվրո մրցանակային գումարով մրցաշարի եզրափակիչը կայանալու է մայիսի 12-ին։

Share |

Լրահոս

Loading...