Կլոպ․ Մարդիկ նախաճաշին ի՞նչ են կերել, որ որոշել են ԵԼ-ի եզրափակիչն անցկացնել Բաքվում

22:16 10.05.2019

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի եզրափակիչ հանդիպումներն ընդունող քաղաքների մասին։

Հիշեցնենք, որ ՉԼ-ի եզրափակիչ՝ «Լիվերպուլ»-«Տոտենհեմ» հանդիպումը կայանալու է հունիսի 1-ին, Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում, իսկ ԵԼ-ի եզրափակիչ՝ «Արսենալ»-«Չելսի» հանդիպումը՝ մայիսի 29-ին, Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում։

«Հասկանալի է, որ Մադրիդում ամեն ինչ շատ թանկ է։ Սակայն Մադրիդը, ի տարբերություն Բաքվի, չի գտնվում աշխարհի մյուս ծայրում։ Բավականին զվարճալի է Եվրոպա լիգայի եզրափակիչն անցկացնել Բաքվում։ Չգիտեմ՝ նման որոշում կայացնող մարդիկ նախաճաշին ի՞նչ են կերել։

Անցյալ տարի մենք եզրափակչին մասնակցեցինք Կիևում։ Կիևը հիանալի քաղաք է, սակայն քիչ հավանական է, որ աշխարհի այդ հատվածից կամ ռուսական որևէ թիմ դուրս կգա եզրափակիչ։ Եվ երբ մենք ենք դուրս գալիս եզրափակիչը, Կիևը ստիպված է լինում հանկարծակի պատրաստվել դրան։ Մադրիդը ևս պետք է պատրաստվի, քանի որ ընդունելու է մեծաթիվ անգլիացի երկրպագուների։ Եթե «Այաքսն» անցներ եզրափակիչ, երկրպագուների թիվն ավելի մեծ կլիներ։

Սակայն Բաքուն․․․ Ես գաղափար չունեմ՝ ինչպես հասնել Բաքու, արդյոք կան մշտական չվերթներ։ Եզրափակիչների անցկացման վայրի ընտրության հարցում պետք է շատ պատասխանատու և ուշադիր լինել։ Սա անպատասխանատու վերաբերմունք է։ Չեմ հասկանում՝ ինչպես են նման որոշումներ կայացնում»,- Կլոպի խոսքերը մեջբերել է Sky Sports-ը։

Share |

Լրահոս