Daily Mail. Արսենալում տարակուսանքի մեջ են. Մխիթարյանը կարող է չմեկնել Բաքու

12:53 10.05.2019

Լոնդոնի «Արսենալի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Եվրոպա լիգայի այս մրցաշրջանի եզրափակիչը:

«Զինագործները» վճռորոշ խաղում ուժերն են չափելու «Չելսիի» հետ, իսկ հանդիպումը կայանալու է Բաքվի Օլիմպիական մարզադաշտում մայիսի 29-ին:

Daily Mail-ը գրում, որ քաղաքական պատճառներով Մխիթարյանը կարող է չմեկնել Բաքու: ՈւԵՖԱ-ն պատրաստ է օգնել հայ կիսապաշտպանին Ադրբեջանի վիզա ստանալու հարցում: Սակայն «Արսենալում» կասկածներ ունեն: Ակումբում կարծում են, որ Մխիթարյանն անվտանգության հետ կապված լուրջ խնդիրների կարող է հանդիպել Բաքվում:

Աղբյուրը նաև նշում է, որ հայ ֆուտբոլիստը դժվար թե լինի իր թիմի մեկնարկային կազմում և սա նույնպես կարող է պատճառ հանդիսանալ, որ Մխիթարյանը մնա Լոնդոնում:

Կայքը նաև հիշեցրել է, որ նախկինում եղել են դեպքեր, երբ հայ կիսապաշտպանը հրաժարվել է մեկնել Բաքու՝ եվրագավաթային հանդիպումների:

Share |

Լրահոս

Loading...