ՉԼ. Հայտնի է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը

15:28 10.05.2019

ՈւԵՖԱ-ն պաշտոնական կայքում ամփոփել է Չեմպիոնների լիգայի այս շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքները:

Քվեարկության արդյունքում ՉԼ-ի շաբաթվա լավագույն խաղացող է ճանաչվել «Տոտենհմեի» կիսապաշտպան Լուկաս Մոուրան: Բրազիլացին «Այաքսի» հետ կիսաեզրափակիչ պատասխան խաղում դարձել է հեթ-տրիկի հեղինակ ու օգնել լոնդոնցիներին դուրս գալ եզրափակիչ:

Լավագույն ֆուտբոլիստի կոչման համար պայքարում էին նաև Մուսա Սիսոկոն («Տոտենհեմ»), Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը և Ժորժինյո Վեյնալդումը («Լիվերպուլ»):

Share |

Լրահոս

Loading...