Մոուրինյուն նշել է ՉԼ-ի կիսաեզրափակչի պատասխան խաղերի գլխավոր հերոսներին

20:19 10.05.2019

Պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյուն նշել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի պատասխան խաղերի գլխավոր դերակատարաներին։

«Այս շաբաթվա գլխավոր հերո՞սները։ Շատ են։ «Լիվերպուլ»-«Բարսելոնա» խաղի հերոսը Յուրգեն Կլոպն էր։ Նա իսկական առաջնորդ է։ Բացի այդ, ես կառանձնացնեմ Շաքիրիին և Օրիգիին, որոնք մեծ դերակատարություն ունեցան այդ պատմական հաղթանակում։

Ինչ վերաբերվում է երկրորդ կիսաեզրափակչին՝ այստեղ, իհարկե, հերոսը Մոուրան էր։ Պետք է նշեմ նաև ֆուտբոլային գեղեցկությունը։ Ֆանտաստիկ էմոցիաներ հաղորդող հանդիպում էր»,- Մոուրինյուի խոսքը մեջբերել է russian.rt-ն։

Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» «Բարսելոնայի» հետ առաջին խաղում պարտվել էր 0-3 հաշվով, իսկ պատասխան խաղում առավելության հասավ 4-0 հաշվով։ «Տոտենհեմը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով զիջել էր «Այաքսին», իսկ Ամստերդամում հաղթեց 3-2 հաշվով և դուրս եկավ եզրափակիչ։

«Լիվերպուլ»-«Տոտենհեմ» եզրափակիչը կայանալու է հունիսի 1-ին, Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում։

Share |

Լրահոս

Loading...