Սկանդալ Պորտուգալիայում. Պեպեն Կոենտրաուին գումար է առաջարկել Բենֆիկային հաղթելու համար

11:52 10.05.2019

«Պորտուի» պաշտպան Պեպեն սկանդալի կենտրոնում է հայտնվել:

Ինչպես հայտնում է Gonfialarete.com-ը, 36-ամյա ֆուտբոլիստը առաջարկել է «Ռիու Ավեի» պաշտպան Ֆաբիո Կոենտրաուին, ում հետ մտերիմ հարաբերությունների մեջ է, 600 հազար եվրո գումար՝ Պորտուգալիայի առաջնության 33-րդ տուրում «Բենֆիկային» հաղթելու համար:

Այս հայտարարությունը փաստաթղթերով և ապացույցներով անանուն հասցեատիրոջ կողմից հայտնվել է ոստիկանությունում ու դատախազությունում:

Առաջնության ավարտից երկու տուր առաջ «Բենֆիկան» մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է առաջին հորիզոնականը՝ երկու միավոր առաջ անցնելով «Պորտուից»:  «Ռիու Ավեի»՝ «Բենֆիկայի» նկատմամբ հաղթանակի դեպքում «Պորտուն» հնարավորություն կունենա շրջանցել «արծիվներին» մեկ միավոր:

Բացի «Ռիու Ավեից» «Բենֆիկան» պետք է մրցի նաև «Սանտա Կլարայի» հետ: Պեպեն և թիմակիցները դեռ պետք է հանդիպեն «Նասյոնալին» և «Սպորտինգին»:

Share |

Լրահոս