Զուտ անգլիական եզրափակիչներ․ ԱՊԼ-ն բացառիկ ցուցանիշ է սահմանել

17:26 10.05.2019

Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի 2018-19թթ․ խաղարկությունների եզրափակիչներում խաղալու են անգլիական թիմեր։

ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ սա առաջին դեպքն է, երբ եվրագավաթային եզրափակիչների բոլոր մասնակիցները բացառապես մեկ երկրի ներկայացուցիչներ են։

Չեմպիոնների լիգայի գավաթի համար պայքարելու են «Լիվերպուլն» ու «Տոտենհեմը»․ եզրափակիչ հանդիպումը կայանալու է հունիսի 1-ին, Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում։ Եվրոպա լիգայի եզրափակիչ՝ «Արսենալ»-«Չելսի» հանդիպումն էլ կայանալու է Բաքվում, մայիսի 29-ին։ 

Եթե հաշվի չառնենք Գավաթակիրների գավաթի խաղարկությունը, ապա միայն 6 դեպք է եղել, երբ Չեմպիոնների գավաթ/Չեմպիոնների լիգայի և ՈւԵՖԱ-ի գավաթ/Եվրոպա լիգայի լիգայի եզրափակիչներում խաղացել են նույն երկրի 3 ներկայացուցիչ։ Նմանատիպ վերջին դեպքը եղել է 2016 թվականին։ 1990 թվականին Իտալիայի առաջնությունն ունեցել է եվրագավաթների եզրափակիչների 4 մասնակից, բայց այդ ընթացքում դեռևս անցկացվել է Գավաթակիրների գավաթի խաղարկությունը (1960-1999 թվականներ)։

Բացի այդ, սա առաջին դեպքն է, երբ եվրագավաթային եզրափակիչների միանգամից 3 մասնակից ներկայացնում է նույն քաղաքը․ «Չելսին», «Տոտենհեմը» և «Արսենալը» ներկայացնում են Լոնդոնը։ 

Share |

Լրահոս

Loading...