Աղբյուր. Պոչետինոն Յուվենտուսից տարեկան 20 մլն եվրո աշխատավարձ է պահանջել

13:23 11.05.2019

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն կարող է գլխավորել «Յուվենտուսը», հայտնում է Corriere dello Sport-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, թուրինցիների ներկայիս գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կարող է հեռանալ թիմից ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:

Որպես նրան փոխարինող՝ «Յուվենտուսը» դիտարկում է Պոչետինոյին, ինչպես նաև Դիդյե Դեշամին, որն այս պահին աշխատում է Ֆրանսիայի հավաքականի հետ:

Պոչետինոն արդեն տեղեկացրել է «Յուվենտուսի» ղեկավարությանը, որ պատրաստ է ընդունել թիմը, եթե նրա տարեկան աշխատավարձը կազմի 20 մլն եվրո:

Պոչետինոն 2014/15 մրցաշրջանից առաջ է գլխավորել «Տոտենհեմը»: 4 տարում նա ոչ մի տիտղոս չի նվաճել լոնդոնյան թիմի հետ: Ընթացիկ մրցաշրջանում «Տոտենհեմը» նրա գլխավորությամբ դուրս է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ կմրցի «Լիվերպուլի» հետ:

Share |

Լրահոս

Loading...