Բարսելոնայի ֆուտբոլիստները դժգոհ են Մեսսիի, Սուարեսի ու Պիկեի արտոնյալ կարգավիճակից

17:47 11.05.2019

«Բարսելոնայի» հանդերձարանում լարվածություն է:

Ինչպես հայտնում է Marca-ն,  թիմի մի քանի ֆուտբոլիստներ դժգոհ են, որ Լիոնել Մեսսին, Լուիս Սուարեսը և Ժերար Պիկեն օգտվում են Վալվերդեի կողմից ստացած արտոնյալի կարգավիճակից: Թիմում կարծում են, որ «կապտանռնագույնների» երեք ֆուտբոլիստների ու գլխավոր մարզչի միջև ստեղծված ջերմ հարաբերությունները կարող են խանգարել թիմին: 55-ամյա մասնագետին մեղադրում են թիմի թույլ ղեկավարման մեջ:

Հավելենք, որ Էռնեստո Վալվերդեն 2017 թվականին է գլխավորել կատալոնական ակումբը:

Share |

Լրահոս

Loading...