ՄՅՈւ-ն հրաժարվել է գնել դե Լիգտին՝ կարծելով, որ նա հակված կլինի գիրանալու

10:56 11.05.2019

«Այաքսի» պաշտպան Մաթեյս դե Լիգտն անցած ամառ կարող էր տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Այս մասին հայտնում է Mirror-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, «կարմիր սատանաներն» ակտիվորեն հետաքրքրված են եղել հոլանդական ակումբի ֆուտբոլիստով ու կարող էին զգալիորեն ավելի ցածր գնով ձեռք բերել նրան, քան՝ այսօրվա նրա արժեքն է (70 մլն եվրո):

Սակայն արդյունքում ակումբը լսել է իր սկաուտին՝ Մարսել Բուտին, որը ՄՅՈւ-ին խորհուրդ է տվել ձեռք չբերել ֆուտբոլիստին, քանի որ կարծել է, որ ապագայում նա հակված կլինի գիրանալու՝ ինչպես իր հայրը:

Ընթացիկ մրցաշրջանում դե Լիգտն «Այաքսի» կազմում 53 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2021 թվականի ամառը:

Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Յուվենտուսը», «Բավարիան» և «Բարսելոնան»:   

Share |

Լրահոս